«Մարտական խաչի» ասպետ, Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանին մեղադրանք է առաջադրվել և նրան կալանավորելու միջնորդություն ներկայացվել դատարան։ Այս մասին հայտնել է պաշտպան Արայիկ Պապիկյանը՝ տեղեկացնելով, որ Բաղդասյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու մեջ (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։
Բադասյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում Վահան Բադասյանն ասել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է վերանա ու հեռանա։ «Եթե չի հեռանում, ուրեմն կվերացնենք ֆիզիկապես, զենքով։ Ես սկսելու եմ կազմակերպել»։ Դրանից հետո նրան բերման էին ենթարկել ԱԱԾ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը