14 01 2021

Անհետ կորածների թվի գաղտնիության քողը ավելի շատ քաղաքականացված քայլ է․ իրավապաշտպան



Մենք ունենք 200-ից ավելի անհայտ կորածներ դեռևս Արցախյան առաջին պատերազմից։ Նրանց հարազատներից մեկին ասել են,  որ նրանց վրա չի տարածվում այն ամենը ինչպես պաշտպանվում են նորերը։ Ես մերժում եմ այդ մոտեցումը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։

Ինչ վերաբերում է Արցախյան 44-օրյա պատերազմին, ապա Լարիսա Ալավերդյանն ասաց, որ այնտեղ մի տարօրինակ երևույթ է նկատվում, որն ունի հանցագործության հատկանիշներ։

«Ի տարբերություն Արցախյան առաջին պատերազմի, սեպտեմբերից մինչև նոյեմբեր տևած այս պատերազմն ընթացել է ավելի կազմակերպված։ Որովհետև առաջին պատերազմը սկսվել է ֆիդայական ջոկատներով, իսկ այս անգամ մենք ունեինք կայացած բանակ, և երբ ՀՀ-ում հայտարարվեց ռազմական դրություն, եզակի մարդիկ են եղել, որ առանց զինկոմիսարիատներին դիմելու են հայտնվել առաջնագծում»,- ասաց նա։

Ըստ Լարիսա Ալավերդյանի, պետք է ցուցակներով, անձերով բանակն ունենա մի քանի թիվ։  Դրանցից առաջինը, նրա խոսքով, ռազմաճակատ գնացածների թիվն է, երկրորդը՝ վերադարձածների ցուցակը և երրորդը՝ հայտնի ռազմագերիների ցուցակը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ