Tert.am-ը գրում է․ «Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ քննիչը խափանման միջոց է ընտրել 2 մլն դրամ գրավը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Առուշանյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը:
Նա նշեց, որ որոշումը կայացվել է մի քանի օր առաջ: Առուշյանի պաշտպանը նշեց, որ դատախազությունը կարծես չի բողոքրկել Առուշանյանին չկալանավորելու վերաբերյալ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:
Tert.am-ի հետ զրույցում գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը հաստատեց՝ դատախազությունը չի բողոքարկել Առուշանյանին չկալանավորելու որոշումը:
Հիշեցնենք, որ համաձայն Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ Առուշանյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ապօրինի ձեռնարկատիրություն կազմակերպելու, ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու, ինքնիրավչության, դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձ կատարելու մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը