07 01 2021

Եթե դատախազությունը գործեր օրենքով, Շուռնուխը հանձնած չէինք լինի․ Արթուր Ղազինյան



Հայաստանում իրավական կարգը փլուզված է, որի հետևանքով տեղի է ունեցել պետական կարգի փլուզում, «Ազգային աղետ և վերածնունդ. իրավական բաղադրիչը» խորագրով խորհրդաժողովի ժամանակ ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահ, իրավաբանական գիտությունների թեկնածու Արթուր Ղազինյանը:

«Դատախազությունը չի կարող հասկանալ, չեն կարողանում պատկերացնել, որ կարող է իրենց ղեկավարին ձերբակալելու որոշում կայացնել: Մի մարդու, ումից ստանում են ցուցումներ և հրահանգներ: Դրա մասին խոստովանեց Նիկոլ Փաշինյանը, երբ Ռոբերտ Քոչարյանի գործով նշեց՝ խնդրել է դատախազությանը, որ չխոչընդոտեն», - ասաց նա:

Անդրադառնալով վարչապետի տիկին Աննա Հակոբյանի պատերազմին դերակտաարությանը, Ղազինյանը նշեց, որ Աննա Հակոբյանը շատ ավելի կարևոր ու նշանակություն ունեցող գործոն է, քան ամուսինը։

«Պետության ղեկավարի պաշտոնը դե յուրե զբաղեցրած անձն ասաց, որ տիկնոջը գործուղել է հրամանատարական կետում բարոյական աջակցություն ցուցաբերելու գեներալներին: Միայն այդ հանգամանքը ենթակա է քերաիրավական գնահատականի, որովհետև հրամանատարական կետում այդ կինը գտնվելու իրավունք ուղղակի չուներ», - ասաց իրավաբանական գիտությունների թեկնածուն:

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ