30 12 2020

Եթե ոստիկանությունը պատվախնդիր պետ ունենար, ՊՊԾ գնդի հրամանատարը օր առաջ պաշտոնանկ կարվեր. Աբրահամյան

Եթե ոստիկանությունը պատվախնդիր պետ ունենար, ՊՊԾ գնդի հրամանատարը օր առաջ պաշտոնանկ կարվեր. Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.

«Ոչ մի կերպ չէի ցանկանում անդրադառնալ ՊՊԾ գնդի այս անհասկանալի համազգեստով հրամանատարին։ Բայց չի ստացվում, որովհետև աչքներիս առաջ համակարգ է ոչնչանում, պատիվ ու ուսադիրներ են ոտնակոխ արվում, հայրենիքին տրված երդում է դրժվում:

Ես պատկերացնում եմ ոստիկանության այն աշխատակիցների, վետերանների դեմքների արտահայտություններն ու վերապրումները, ովքեր իրականում ծառայում են օրենքին և ժողովրդին ու տեսել են ակցիայի մասնակցին ոտքով հարվածող բարձրաստիճան ոստիկանի կադրերը։ Եթե ոստիկանությունը պատվախնդիր պետ ունենար, ապա ՊՊԾ գնդի հրամանատարը օր առաջ պաշտոնանկ կարվեր, իսկ սրա նմաններով կզբաղվեր Հատուկ քննչական ծառայությունը»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ