Բաքվում ձերբակալել են հայ զինվորականի, ով մեղադրվում է Արցախյան առաջին պատերազմում ադրբեջանցի գերիներին տանջելու մեջ:
Բաքվի ռազմական դատարանը քննել և բավարարել է Ադրբեջանական գերության մեջ գտնվող Հայաստանի քաղաքացի Լյուդվիգ Մկրտչյանի խափանման միջոցը կալանք ընտրելու միջնորդությունը։ Այս մասին հայտնում է տելեգրամյան Դեժավյու ալիքը։
Մկրտչյանը, ով գերեվարվել է Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում, այժմ գտնվում է Բաքվում։ Դատարանի որոշմամբ նա կալանավորվել է 4 ամսով։
Իսկ այդ ընթացքում Հայաստանն Ադրբեջանին հանձնեց 2 հանցագործի, ովքեր մտել են մեր տուն և սպանել են մեր զավակներին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը