Մի խումբ փաստաբաններ քիչ առաջ դուրս եկան գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ հանդիպումից։ Մոտ 40 րոպե տևած հանդիպման մանրամասները լրագրողներին ներկայացրեց «Հայրենիքի փրկության շարժման» իրավական հանձնախմբի նախագահ Արթուր Ղազինյանը։
«Նրան հայտնեցինք մեր բոլոր մտահոգությունները՝ հարուցված քրեական գործերի շրջանակներում իրականացվող նախաքննության ծավալի համակողմանի, լրիվ և օբյեկտիվ լինելու փաստով։ Ներկայացրեցինք արդեն իսկ տված հաղորդումների ճակատագիրը, արդեն իսկ հարուցված քրեական գործերով գործողությունների ընթացքը, ինչպես նաև այսօր է ներկայացված հաղորդման մասին։ Ունեցանք քննարկում որոշ դրվագների մասով, իհարկե, այն չափով, որով հնարավորություն կար։ Հարց հնչեց դատախազին, որ եթե Դուք ունենաք օբյեկտիվ հիմքեր, ունենանք հաստատված մեղք, հիմնավոր կասկած, ապա Դուք կգնաք արդյո՞ք վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձերբակալությանը, պատասխանը դրական էր՝այո»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը