22 12 2020

Եկեք վերաբերվենք ժպիտով․ Վարդևանյանը՝ դատախազների ելույթների մասին



Այսօր՝ երեքշաբթի օրը երբ մենք  հերթական դատական նիստը ունեինք, ես ստացա տեղեկություն, որ դատախազները, որ մեղադրանք են բաժանում Ռոբերտ Քոչարյանի, գեներալ Խաչատուրովի, գեներալ Օհանյանի, Արմեն  Գևորգյանի դեմ, այսօր որոշել են շատ կարևոր, առանցքային գործողություն կատարել, որոշել են Միհրան Պողոսյանին ամեն կերպ հեռացնել վարույթից։ Գլխավոր դատախազության մոտ փաստաբանների ակցիայի ժամանակ ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Հիմքերն այն է, որ այսօր պարզվում է փաստաբանները գործադուլ չէին կարող կատարել։ Այսինքն մենք գործ ունենք բացառիկ  սահամանադրական, իրավական մեկնաբանության հետ դատախազության ներկայացուցիչների կողմից։ Նման հայտարարություններին եկեք վերաբերվենք ժպիտով»,- ասաց Վարդևանյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ