Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի ձերբակալման դեմ բողոքը մուտքագրվել է դատարան, մակագրվել դատավոր Վաչե Մարգարյանին։ Այս մասին տեղեկացրել է նրա պաշտպան Արմեն Մելքոնյանը։
Բողոքի քննությունը նշանակվել է այսօր՝ ժամը 21:00-ին։
ՔԿ-ն հայտնել է, որ Առուշանյանը ձերբակալվել է օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելու և անցկացնելու փորձի կասկածանքով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը