ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը «Քառյակ մեդիայի» հիմնադիրներից Միհրան Հակոբյանի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազի կողմից բերված վերաքննիչ բողոքն այսօր մերժվել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջով տեղեկացնում է Միհրան Հակոբյանի պաշտպան Միքայել Շխիմյանը։
«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ, վստահորդիս' Միհրան Տարոնի Հակոբյանի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազի կողմից բերված վերաքննիչ բողոքը այսօր մերժվեց։
Դատարանը ի թիվս այլ, բազմաթիվ խախտումների (հիմնավոր կասկածի բացակայություն, ձերբակալումը բացառող իմպերատիվ հանգամանք) արձանագրել է նաեւ որ, Մ.Հակոբյանի' Կոնվենցիայի 5-րդ հոդվածով ամրագրված իրավունքների նկատմամբ միջամտությունը եղել է ոչ իրավաչափ։
Նշված որոշման յուրահատկությունը կայանում է նաեւ նրանում որ այն կարող է կանխորոշիչ դեր ունենալ նաեւ ողջ քրեական գործի լուծման համար...
Նախագահող դատավոր, պարոն Ա.Վարդանյան
հ.գ. անմեղծ գլուխգործոց որոշումա...»,- գրել է Շխիմյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը