Վարդան Այվազյանը չի կալանավորվելու, ձերբակալումը ևս ճանաչվել է ոչ իրավաչափ։ Այս մասին տեղեկացրել է նրա պաշտպան Միհրան Պողոսյանը։
Փաստաբանը նշել է, որ դատավորը եղել է Արտակ Թադևոսյանը։
Հիշեցնենք, որ բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը ձերբակալվել էր դեկտեմբերի 12-ին։
«Կասկածվում է իշխանության յուրացման մեջ, որը դրսևորվել է օծանելիք ու ժամացույց գողանալու տեսքով։ Դրա համար ձերբակալվել է»,-ասել էր Պողոսյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը