08 12 2020

Կասկած չկա, որ քաղաքական դրդապատճառներով է Ռոբերտ Քոչարյանի դեմ քրգործ հարուցվել․ Ալումյան



Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստը  հերթական անգամ հետաձգվեց: Լրագրողների հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը պատասխանելով հարցին` օբյեկտիվ պատճառներ կա՞ն, որ հետաձգվում է, թե՞ պայմանավորված է ներքաղաքական վիճակով, Ալումյանն ասաց. «Չէ՛, բոլոր հետաձգումների հիմքերն այնպիսին են, որ քաղաքականության հետ կապ չունեն, բժշության հետ կապ ունեն: Փաստաբան Միքայել Պողոսյանը դիմում է գրել, որ ջերմությունը կտրուկ բարձրացել է և ունի հիվանդության բոլոր ախտանիշները: Մեզ առավոտյան դա հայտնի դարձավ. Արամ Վարդևանյանը զանգել էր դատարան՝ իմանալու նիստը կայանալու էր, թե ոչ, նրան ասել էին, որ նման դիմում են ստացել և նիստը հետաձգվելու է»:

Նա նշեց, որ կասկած չկա, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական գործը հարուցվել է քաղաքական դրդապատճառներով:

Հարցին` կարո՞ղ է արդյոք Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը կապված լինել Արցախի հետ:

«Դա ակնհայտ էր ի սկզբանե: Որո՞նք էին քրեական գործի հարուցման քաղաքական դրդապատճառները, ո՞ւմ էր պետք այս քաղաքական հետապնդումը, ի՞նչ նպատակներ էին նրանք հետապնդում. սրանք այն հարցերն են, որոնց պետք է պատասխանեն ոչ թե փաստաբանները, այլ քաղաքական գործիչները` գնահատական տալով կատարվածին»,- ասաց փաստաբանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ