Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով այսօր՝ դեկտեմբերի 1-ին, բողոքի ակցիա իրականացնելիս բերման է ենթարկվել 43 քաղաքացի։ Այս մասին հայտնել են ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից։
Ոստիկանությունից հայտնեցին նաեւ, որ քաղաքացիները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը