26 11 2020

«Նիկոլ-դավաճան» «գրաֆիտի»-ների համար մարդիկ էին բերման ենթարկվել. Ռուբեն Մելիքյան

«Նիկոլ-դավաճան» «գրաֆիտի»-ների համար մարդիկ էին բերման ենթարկվել. Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը  հայտնում է. 

«Երևան քաղաքի ոստիկանության մի քանի բաժիններ էին բերվել քաղաքացիներ՝ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172.2 հոդվածով («Հասարակական վայրերն օգտագործելու կանոնները խախտելը») նախատեսված զանցանքի համար կասկածով։

Համանման իրավիճակ էր 2019թ. հունիսին, երբ քաղաքական բովանդակության տեքստ պարունակող «գրաֆիտի»-ների համար մարդիկ էին բերման ենթարկվել ու տուգանվել, և ինչպես այնժամ, այնպես էլ այսօր, դա համարում եմ ոչ իրավաչափ, որովհետև քաղաքական խոսքի ազատությունը այս պարագայում ակնհայտ գերակայում է «փողոցների գեղագիտության» նկատմամբ։

Մալաթիայի և Դավիթաշենի ոստիկանության բաժիններ բերված անձինք արդեն ազատ են արձավել»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ