Տեղի ունեցավ դատաքննություն, հրապարակվեց ամբողջ փաստաթղթաշրջանառությունը և գնացինք վճիռ կայացնելուն: Լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի գովազդի տեղադրման թույլտվություն ստանալու մասով դատական նիստին:
«Այստեղ դատավորին մեղադրելն ընթացակարգեր խախտելու մեջ, կարծում եմ տեղին չէ, քանի որ ընթացակարգերը, ըստ էության, պահպանված են, այդպես են լուծվում դատական վեճերը:
Մենք դեկտեմբերի 14-ին կարծում եմ կունենանք դրական ելքով վճիռ և գովազդի թույլտվությունն այնուամենայնիվ կբավարարվի:
Սոսկ իրավական տեքստերով բացատրել անհնար է, այն ինչ որ տեղի է ունեցել անցնող 2,5 տարում, նախագահ Քոչարյանի նկատմամբ: Եվ քրեկան գործերը, և տեղեկատվական ամբողջ արշավը որ իրականացվում էր, նաև գրքի գովազդի արգելքը, հենց դրա ուղղակի հետևանքն ու արդյունքն են , այն շարժառիթն են, որն իշխանությանը դրդեց նագահ Քոչարյանի նկատմամբ իրականացնել այդպիսի գործողություններ: Սակայն կարծում եմ, որ եթե իշխանությունը մի փորք չալարեր կամ հաղթահարեր իր վախերը և կարդար այդ գիրքը, հստակ պատկերացում կունենար և բանակցային գործընթացի և հող գրավելու և պահելու մասին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը