22 11 2020

Ովքեր են դեմքերը փակած չինական «ոստիկանները» և ինչպես վնասազերծել կեղծ ոստիկաններին. Մալյան

Ովքեր են դեմքերը փակած չինական «ոստիկանները» և ինչպես վնասազերծել կեղծ ոստիկաններին. Մալյան

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման համահիմնադիր Նարեկ Մայլանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ դեմքները չինական հագուստներով փակած «ոստիկաններին» և նրան, թե ինչպես վնասազերծել կեղծ ոստիկաններին:

Նարեկ Մալյանը նշեց, որ նրանք ոստիկաններ չեն, որովհետև իսկական ոստիկանները տարբերանշաններ են ունենում, որ իմանաս՝ մարդը որ ստորաբաժանումից է:

«Այդ «Չինական ոստիկանները որևէ կապ չունեն իրավապահ համակարգի հետ, իրենք «լևի» շորերը քաշել են իրենց վրա, որովհետև այս դավաճան իշխանության վերջին հենարանը մնացել են այդ կեղծ ոստիկանները, որոնք, ըստ իմ տեղեկությունների, ոմն օլիգարխի հավաքագրած տղերք են»,- ասաց Մալյանը՝ չբացառելով,  որ նրանք որևէ ժամանակ աշխատած լինեն ոստիկանությունում, սակայն հիմա իրավապահ համակարգում չկան:

Նարեկ Մալյան նշեց, որ ինքը նշել է իրավապահ համակարգի բոլոր օղակներով և վստահ կարող է ասել, որ իրավապահ համակարգում որևէ մեկը չի սատարում այս իշխանություններին: «Նրանք իրավապահ համակարգում որևէ աջակից չունեն, ամբողջ իրավապահ համակարգը դեմ է Նիկոլ Փաշինյանին և նրա դավաճանների խմբակին»,- ասաց նա և հավելեց, որ եթե ամբողջ իրավապահ համակարգը դեմ է  Նիկոլ Փաշինյանին և հասկանում է, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան է, ովքե՞ր են այդ «չինական» ոստիկանները:

Նա ևս մեկ անգամ ասաց, որ դրանք հայտնի օլիգարխի կողմից հավաքագրված մարդիկ են և սխեմա առաջարկեց, թե ինչպես կարելի է վնասազերծել նրանց: «Այդ «ոստիկանները» բոլոր հանրահավաքների ժամանակ կան, կոչ եմ անում, 2-3 հոգանոց խմբերով մոտենալ նրանց, մեկ հոգին թող բարձրացնի դիմակը, մյուսները նկարեն դեմքերը: Դեմքները նկարում եք, դնում եք համացանց, միանգամից դառնում են «կուռկուռի ձագ»: Դուք նախաձեռողը եղեք, մի թողեք իրենք մոտենան, դուք մոտենում եք այդ «չինական ոստիկանին», մասկեն հանում եք, նկարում եք ու գցում եք ֆեյսբուք: Ես դա արել եմ, դա օգնում է: Ես դա արել եմ ու անելու եմ, այնպես չէ, որ չեմ արել, ձեզ կոչ եմ անում: Մի վախեցեք, դուք պատասխանատվության չեք ենթարկվի, քանի որ նրանք ոստիկաններ չենք: Պետք է իդենտիֆիկացնենք նրանց, որ կարողանանք պատասպանատվության ենթարկել»,- շեշտեց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ