ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, դաշնակցական Թադևոս Ավետիսյանը տեղեկացնում է, որ կեսգիշերին մոտ այցելել են ձերբակալված պատգմավոր Մհեր Սահակյանին։
«Ես, ԱԺ պատգամավորներ Աշոտ Սիմոնյանի և Արգիշտի Գևորգյանի հետ այցելեցի ձերբակալվածների պահման վայր՝ տեսակցելու ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանին։
Մհերի տրամադրությունը լավ էր, ոգին բարձր, բոլորին փոխանցում էր իր ջերմ ողջույնները։
Ակնհայտ է, որ կա քաղաքական պատվեր՝ Մհեր Սահակյանին ազատությունից զրկելու, իսկ իրավական համակարգը առաջնորդվում է երկակի ստանդարտներով և դարձել է գործիք օրվա իշխանության ձեռքին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը