«Ես դիմում եմ մեր ազգի արժանապատիվ քաղաքացիներին, ազնիվ մարդկանց՝ ձեր մոտեցումը չպետք է որևէ անգամ ճնշված լինի մի դժգոհ ու դժբախտ էակի խոսքերից»,- Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։
Նա նշեց՝ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը պետք է անպայման հրավիրվի ու պատասխանատվություն կրի Քրեական օրենսգրքով, խոստացավ, որ կպաշտպանի Նիկոլ Փաշինյանին որպես ձերբակալված անձ, որովհետև միշտ պաշտպանում է ձերբակալվածների ու պատիժ կրող անձանց իրավունքները։
«Դիմում եմ բոլոր նրանց, ովքեր ջատագովն են Նիկոլ Փաշինյանին՝ փրկեք ձեր կուռքին, ինչի՞ եք ուզում հասնել նրան, որ սպառնաիքները, վտանգները շատ լինեն։ Ճիշտ է, որ ժամ առաջ հեռանա, ճանաչի իր պատասխանատվության չափաբաժինը, որը պետք է հստակ չափվի քրեական օրենսգրքով։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը