13 11 2020

Գագիկ Ծառուկյանն ազատ արձակվեց

Գագիկ Ծառուկյանն ազատ արձակվեց

Գիշերը դատարանից ազատ արձակվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Ձերբակալումը ճանաչեց ոչ իրավաչափ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նրա փաստաբան Երեմ Սարգսյանը:

Նրան դատարանի բակում հավաքվածները դիմավորեցին ծափահարություններով:

Գագիկ Ծառուկյանին ձերբակալել են ՀՀ ՔՕ 225.1 հոդվածով նախատեսված հանցագործության կասկածանքով, որը ենթադրում է օրենքով սահմանված արգելքին հակառակ միջոցառումներ, հավաքներ կազմակերպել եւ անցկացնել:

Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մինչեւ երեկվա հրավիրված հանրահավաքի մեկնարկը հրավիրվել էր ԱԱԾ, ավելի ուշ ձերբակալվել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ