Հայրենիք հանձնելուց հետո աթոռ պահելու գործընթացին օգնում է ՀՀ գլխավոր դատախազության ՀՔԾ (անվանումը երկար ա) վարչության դատախազ Կորյուն Սերոբյանը, Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Միհրան Պողոսյանը։
«Գործընթացը դատական վերահսկողության է ենթարկում դատավոր Կարեն Ֆարխոյանը։
Պարոն Սերոբյան Ձեզ էլ են հարցնելու Ձեր մտերիմները և սերունդները՝ ի՞նչ էիք անում Հայաստանի անկման ժամանակ, պատկերացրեք ձեզ ձեր որդուն պատասխանելիս. «դե բան չէ տղաս, դատարանում Հայաստանի անկման դեմ բարձրաձայնողների ձերբակալումն էի հիմնավորում»... Ձեր որդու պատասխանի մասին մտածելը թողնում եմ Ձեզ...
Պարոն Ֆարխոյան Ձեզ երևի Ձեր թոռները ու Աստված տա Ձեր ծոռները հարցնեն... մտածեք մի պահ պատասխանը տալու եք պարզ ճակատով, թե ամոթխած սենյակից հեռանալու եք դեպի փամփուշտը... Միշտ կա ընտրություն», - նշել է Պողոսյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը