04 11 2020

Արցախից Երևան է տեղափոխվել և՛ ռազմամթերք, և՛ հրազենային միջոցներ․ կա 9 քրգործ հարուցված․ ՔԿ փոխնախագահ



Դասալքության հետ կապված կան որոշակի խնդիրներ, բայց ոչ այն մասշտաբի, որ բանակը կազմալուծում է․․․ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը։

Նա նշեց, որ արցախից ապօրինաբար Երևան տեղափոխված զենքի խնդրով 9 քրեական գործ կա հարուցված: Կիրառվել են խափանման տարբեր միջոցներ:

«Որևէ լուրջ պատճառաբանություն չկա, թե ինչու են զնեք տեղափոխել: Ինչո՞ւ պետք է բերել նռնակը, ինքնաձիգը, ինքնաձիգի փամփուշտը. Ոչ մի լուրջ փաստարկ չեն բերում»,- ասաց Մելիքյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ