Չեմ կարծում, որ դատական համակարգում կրճատումներ պետք է լինեն, ավելին ասեմ՝ ԲԴԽ-ն իր սահմանադրական լիազորությունն իրացնելու արդյունքում համապատասխան գրություններ է ուղարկել ՀՀ վարչապետին՝ առաջարկելով մի քանի դատարաններում ավելացնել դատավորների թվաքանակը և դրանով հանդերձ դատական կազմերի քանակը։ Այս լույսի ներքո չեմ կարծում, թե կրճատման մասին խոսելը հնարավոր է։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հարցին արդյոք հնարավոր է դատական համակարգում կրճատումների ասաց ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը։
«Դատարաններն այս պահին այնքան ծանրաբեռնված են, որ այս քանակից մի բան էլ նվազեցնելը նշանակում է կազմալուծել դատական համակարգի աշխատանքը»,- ասաց Փոլադյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը