19 10 2020

Տվյալներ կան, որ Ադրեբջանը վարձկաններին ստիպել է կրել Ադրբեջանի ԶՈՒ-ի համազգեստ․ զինդատախազ



2020-ի սեպտեմբերի 27-ին ադրբեջանական զինված ուժերի՝ ԱՀ-ի դեմ սանձազերծված պատերազմի առիթով հարուցվել են մի շարք քրեական գործեր ․ Իրենց ռազմական ուժի ողջ ներդրմամբ, ԱԹՍ-ների, նաև վարձկանների ներգրավմամբ լայնածավալ հարձակում են սկսել ԱՀ դեմ. այսինքն՝ սանձազերծել, վարել են ագրեսիվ պատերազմ՝ իրականացրել ագրեսիայի ակտ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանկ ասաց ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության Զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի ավագ դատախազ Արշակ Մարտիրոսյանը:

«Նշված փաստի առիթով հարուցվել է քրեական գործ արդեն համապատասխանաբար ագրեսիվ պատերազմ սանձազերծելու, վարելու, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի՝ լրջագույն խախտումներ թույլ տալու, վերադասի կողմից ստորադասին՝ անձանց մասսայական ոչնչացման կամ այլ ապօրինի հրաման արձակելու փաստով և միջազգային վարձկանների ներգրավման համար»,- ասաց Մարտիրոսյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ