Սահմանադրական դատարանի անդամ Հրայր Թովմասյանը չի մասնակցի ՍԴ փակ նիստին և ՍԴ նախագահի ընտրության քվեարկությանը:
«Իմ ունեցած չշտված տեղեկություններով՝ երեկվա իմ հայտարարություններից հետո որոշակի այլ սցենարներ են քննարկվել, բայց որ սցենարով էլ գնան, ինձ համար միևնույն է, հնարավոր է նորից առաջադրումներ լինեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց Թովմասյանը՝ հավելելով, որ ցանկացած դեպքում չի մասնակցի ՍԴ նախագահի ընտրությանը:
Նա նշեց, որ եթե մեկ թեկնածու է, դա արդեն ինչ-որ բանի մասին է ասում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը