23 09 2020

ՍԴ դատավորները նախագահ չեն ընտրել. նիստը կշարունակվի վաղը

ՍԴ դատավորները նախագահ չեն ընտրել. նիստը կշարունակվի վաղը

Սահմանադրական դատարանի դատավորներն այսօր ՍԴ նախագահ չեն ընտրել։ ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը լրագրողներին ասաց, որ աշխատակարգային նիստն ընդմիջվեց՝ պայմանավորված աշխատանքային օրվա ավատով։ Նիստ կշարունակվի վաղը՝ ժամը 11։00-ից։

«Ըստ էության, Սահմանադրական դատարանը անցում չի կատարել օրակարգի հարցերին՝ նախագահի և փոխնախագահի ընտրությանը։ Քննակման առարկա են դարձել կազմակերպական հարցեր, հիմնականում ԶԼՄ-ների դիմումները՝ նիստը լուսաբանելու հարցով»,- ասաց նա։

Շաթիրյանը նշեց՝ որոշվել է նիստը դռնփակ անցկացնել, բայց այն կտեսաձայնագրվի։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ