Սահմանադրական դատարանի դատավոր Արևիկ Պետրոսյանը ՍԴ նախագահի պաշտոնում չի առաջադրվելու։ Այս մասին նա հայտնեց լրագրողների հետ զրույցում։ Նրա խոսքով՝ ՍԴ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ երեք խումբ հարցեր են եղել, որոնց վերաբերյալ ես հանրային կարծիքը ներկայացրել է: «Դրանք պայմանավորված են սահմանադրական փոփոխություններով, ՍԴ-ի մասին օրենքի փոփոխություններով և ՍԴ բնականոն գործունեության կազմակերպման հետ կապված հարցերով: Այդ հարցերը հանգամանալից, մանրամասն ներկայացվել է: Որևէ քայլ չի կատարվել, որպեսզի խնդիրը հանգուցալուծվի: Մինչև հիմա սպասում ենք, որ այդ հարցերն իրենց լուծումները ստանան և ՍԴ-ն իր սահմանադրական առաքելությունն իրականացնի»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը