22 09 2020

Քննիչն ու դատախազը նստել, իրենցով որոշել են, թե մենք որ նյութերն իմանանք, որը՝ ոչ. Հայկ Ալումյան



Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, շարունակում է քննել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի միջնորդությունը մարտի 1-ի մայր գործի նյութերն իրենց ամբողջությամբ տրամադրելու վերաբերյալ։ Մասնավորապես, պաշտպանները պահանջել են գործի նյութերը ամբողջական ծավալով, որն առկա է 2008 թվականի մարտից մինչ այս պահը։ 600 հատոր կազմող գործից անջատված մասով փաստաբաններին տրամադրվել է ընդամենը 79 հատոր։ Փաստաբան Հայկ Ալումյանն անդրադառնալով միջնորդությանը, ասաց, որ դատախազներն իրենց խոսքում ամեն ինչից խոսեցին, բացի բուն միջնորդությունից: Նրա խոսքով, քննիչն ու դատախազը իրենք են որոշել որ մասը ուղարկել դատարան:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ