15 09 2020

Դատարանը մասնակիորեն բավարարեց Ռոբերտ Քոչարյանի հաշվի և գույքի կալանքի չեղարկման մասին միջնորդությունը

Դատարանը մասնակիորեն բավարարեց Ռոբերտ Քոչարյանի հաշվի և գույքի կալանքի չեղարկման մասին միջնորդությունը

Դատարանը մասնակիորեն բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հաշվի եւ գույքի կալանքի չեղարկման մասին միջնորդությունը: Այս մասին հայտնեց նախկին նախագահի փաստաբանական խմբի մամուլի քարտուղար Էլինա Սահակովան:

Միջնորդությունը ներկայացրել էր փաստաբան Արամ Վարդեւանյանը, այն քննարկվել էր դռնփակ ռեժիմով, քանի որ խոսքը բանկային գաղտնիքի եւ անձնական բնույթի տեղեկության մասին էր:

Որոշման մանրամասները կհաղորդվեն ավելի ուշ:  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ