14 09 2020

Եթե չլինի սույն օրենքը, այդ մարդիկ շարունակելու են մնալ քրեական հետապնդման մեջ․ Հայրապետյան



Գործող օրենսդրության համաձայն՝ մեր բոլոր քաղաքացիների համար, որոնք գտնվում են արտերկրում և քրեական հետախուզման մեջ են բանակում չծառայելու պատճառով, միայն մի սցենար կա՝ ենթարկվել պատասխանատվության և հայտնվել բանտում: Սա մեզ ստիպեց նոր լուծումներ և տարբերակներ առաջարկել մեր այն հայրենակիցներին, որոնք ինչ- ինչ պատճառներով ժամանակի ընթացքում արտագաղթելու հետևանքով հայտնվել են սփյուռքում և նրանց 27 տարին լրացած է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը՝ խոսելով նոր նախագծի մասին:

Մխիթար Հայրապետյանի հավաստմամբ՝ նախագծի նպատակն է օգտագործել սփյուռքում եղած ռեսուրսը՝ նրանց առաջարկելով մի քանի տարբերակ: Ըստ նրա՝ եթե օրենքը խորհրդարանի կողմից ընդունվի, ապա այն քաղաքացիները, որոնց 27 տարին լրացել է, կարող են վերադառնալ Հայաստան, վճարել երկու տարվա պայմանագրային զինծառայողի աշխատավարձ, գումարած հավելավճարներ, որը նախնական հաշվարկներով կազմելու է 5-5.5 մլն ՀՀ դրամ։

Հիշեցնենք, որ շրջանառության մեջ է դրվել օրենքի նոր նախագիծ, համաձայն որի` 27 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, որոնք չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն և գտնվում են քրեական հետախուզման մեջ, պայմանագրային զինվորական ծառայողի երկու տարվա աշխատավարձ վճարելու դեպքում կազատվեն քրեական հետապնդումից:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ