«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու փաստի առթիվ քրեական գործ հարուցելու իմ կողմից ներկայացված հանցագործության հաղորդումը ՀՔԾ և Գլխավոր դատախազության կողմից մերժումը դատարան բողոքարկելու առաջին նիստը հետաձգվեց մեկ ամսով՝ դատավորի գերծանրաբեռնված լինելու և 80 Էջ ծավալով գործին ծանոթանալու ժամանակ գտնելու համար։
Հիմա ուշադրություն. «Դատալեքս» տեղեկատվական համակարգից երևում է, որ դատավոր Մանվել Շահվերդյանն այս պահի դրությամբ իր վարույթում ունի ընդամենը 5 (հինգ) քրեական գործ, մինչդեռ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի ցանկացած դատավորի վարույթում գտնվում է նվազագույնը 100 գործ։
Ժամանակ չունի, շատ զբաղված է . . .
Եթե հիշում եք, Փաշինյանը մի առիթով հայտարարեց, որ «կա՞ որևէ դատավոր, որ իր ցանկությունը չկատարի»։
Փաստորեն ինքը ճիշտ էր, հատկապես երբ խոսքը վերաբերվում է իր իշխանության ժամանակ նշանակված դատավորներին։
Մանվել Շահվերդյանի կարիերան սրընթաց աճ է արձանագրել հենց Փաշինյանի իշխանության օրոք։ Այսպես, 2019թ. նոյեմբերի 29-ին նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, իսկ 2020թ.-ի մայիսի 5-ին նշանակվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
Պետք է պարզել, թե ի՞նչն է այդքան վախեցրել «ժողովրդի» վարչապետին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը