04 09 2020

Երկիրը և հանրությանը ձեր մոլախոտային աղանդից ազատելու համար հրաժարակ տվեք. Տիգրան Աթանեսյան

Երկիրը և հանրությանը ձեր մոլախոտային աղանդից ազատելու համար հրաժարակ տվեք. Տիգրան Աթանեսյան

 

Փաստաբան Տիգրան Աթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Դեռևս ապրիլ ամսին հրապարակավ ասել եմ, որ արտակարգ դրությունը հայտարարվել է օրենքի խախտմամբ, իսկ համաճարակի դեմ հնարավոր է պայքարել այլ օրենքներով նախատեսված մեխանիզմներով: Սեպտեմբերի սկզբին իշխանությունը «ստիպված» համաձայնվել է և համաճարակի դեմ «պայքարի» իմիտացիան որոշել շարունակել իմ նշած օրենքներով, իհարկե ինչ-որ փոփոխություններով: Փորձեմ շարունակել իմ «մարգարեական» գործունեությունը:

Չհարգելի իմ «ազգընտիր» իշխանություն: Ձեր էությունը դա դատարկախոսությունն է, գաղափարական և գործնական սնանկությունը, իսկ իրականում՝ տարրական ընչաքաղցությունը, համեմված պոպուլիզմով: Դուք մեղավոր չեք, դուք պարզապես այդպիսինն եք: Բայց որպես շնչող էակ, պետք է ունենաք ինքնապահպանման բնազդ: Հենց միայն այդ բնազդից ելնելով, այլ ոչ թե հայրենասիրական կամ խղճի թելադրանքով, ճիշտ կլինի, որ հրաժարական տաք, իշխանությունը հանգիստ փոխանցեք անցումային կառավարությանը՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար:

Կրկին նշեմ, դա արեք ոչ թե երկիրը և հանրությանը ձեր մոլախոտային աղանդից ազատելու համար, այս գաղափարը ձեզ հասու չէ, այլ զուտ ինքնապահպանման բնազդից ելնելով:

Իմ կարծիքով, այս կանխատեսումս կիրականանա 2-3 ամսվա մեջ...»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ