Պարոն Ավետիսյանն իմ թեկնածուն չի եղել, նա կառավարության թեկնածուն է եղել, իսկ պարոն Շաթիրյանն էլ կարծում եմ՝ Սահմանադրական դատարանի դատավորի բարձր կոչմանը արժանի մասնագետ է: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
«Ինչի՞ համար եք կենտրոնացել այդքան, եղել էր թեկնածություն կառավարության կողմից առաջադրված, քննարկումների արդյունքում առաջացել էր իրավիճակ, որից ելքը գտնվեց, պարոն Ավետիսյանը հրաժարվեց հետագա պրոցեսին մասնակցելու, և ես ուղղակի իմաստ չեմ գտնում այդ հարցն այդքան քննարկելու»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը