31 08 2020

Վաչագան Ղազարյանի նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվել

Վաչագան Ղազարյանի նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվել

ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ Վաչագան Ղազարյանի նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) հատկանիշներով։ Այս մասին հայտնում են ՀՔԾ-ից:

Նշենք, որ Վաչագան Ղազարյանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետն էր։

Հիշեցնենք, որ 2020 թվականի փետրվարին Հատուկ քննչական ծառայությունը կարճել էր Վաչագան Ղազարյանի եւ նրա կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի ընդհանուր քրեական գործը, որն առնչվում էր հարկերից խուսափելուն եւ ապօրինի հարստացմանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ