Ձայների ՉՆՉԻՆ տարբերությամբ այս՝ մեր կողքին ապրող կերպարները, որոշում են կայացրել քանդել ( բացի դրանից այլ բանի համար իրենք պետք չեն) տասնամյակներ գործող ու ձեւավորված կառույցները՝ ՀՀ վճռաբեկ ու սահմանադրական դատարանները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» ՀԿ նախագահ Արփինե Հովհաննիսյանը:
«Երբ դու չկայացած ես, քանդելուց բացի այլ միտք չի էլ կարող գլխումդ հղանալ
Միանգամայն հասկանալի դարձավ սահմանադրական «մասնագիտական» հանձնաժողովի կազմում ինձ չընդգրկելու «քաղաքական» որոշման հիմնավորումներից մեկը։ Ձայների ՉՆՉԻՆ տարբերությամբ այս՝ մեր կողքին ապրող կերպարները, որոշում են կայացրել քանդել ( բացի դրանից այլ բանի համար իրենք պետք չեն) տասնամյակներ գործող ու ձեւավորված կառույցները՝ ՀՀ վճռաբեկ ու սահմանադրական դատարանները։
Բացի Արթուր Ղամբարյանից, ով մասնագիտորեն հիմնավորել է՝ ինչու է դեմ քվեարկել այս մառազմին, կա՞ ինչ որ մեկը, ով մասնագիտորեն բացատրել է՝ ինչու է կողմ քվեարկել եւ բացի արդեն սովորական դարձած զառանցանքից ( վստահություւււն, կոռուպցիաաաաաաա, ռեժիմ, զավթել եւ այլ տհասություններ) բացատրել է հիմքերը։
Խնդրում եմ որպես բացատրություն չառաջարկել ցածրակարգ, մասնագիտությամբ ոչ իրավաբան, անհասկանալի ծագման սուբյեկտների, ինչպես նաեւ իրավաբան, բայց «աղանդավոր» դարձածների «մտքերը»»,- գրել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը