21 08 2020

Քննչականը հետ է վերցրել Միքայել Մինասյանին կալանավորելու միջնորդությունը. «Փաստինֆո»

Քննչականը հետ է վերցրել Միքայել Մինասյանին կալանավորելու միջնորդությունը. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ն գրում է․ «Փաստինֆո-ի տեղեկություններով՝  այսօր, ժամը 18:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում նախագահությամբ դատավոր Մարինե Մելքոնյանի պետք է քննարկվեր Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի հերթական միջնորդությունը, սակայն անսպասելիորեն նիստից երկու ժամ առաջ քննչական մարմինը հետ է վերցրել միջնորդությունը։

Իրավապահ համակարգի մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նման քայլի պատճառը եղել է այն, որ մի շարք քրեական գործերով դատավոր Մարինե Մելքոնյանը դրսևորել է օբյեկտիվություն և անկախություն՝ անհիմն լինելու հիմքով մերժելով քննչական մարմինների՝ տարբեր անձանց կալանավորելու վերաբերյալ միջնորդությունները։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախկինում դատարաններն արդեն երկու անգամ մերժել են Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունները, քննչական մարմինը որոշել է երրորդ անգամ չգնալ նման ռիսկի և այս պահին հետ վերցրել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։ Դրան զուգահեռ որոշվել է հաջորդող երկու շաբաթվա ընթացքում նոր միջնորդություն ներկայացնել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ  այն հույսով, որ այն կմակագրվի ավելի վստահելի և կախվածության մեջ գտնվող դատավորի, ով կապահովի Մինասյանի կալանավորումը»,-ասաց մեր աղբուրը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ