10 08 2020

ԱԺ դիմացից բերման ենթարկեցին բնապահպանների ակցիայի մասնակիցներին

ԱԺ դիմացից բերման ենթարկեցին բնապահպանների ակցիայի մասնակիցներին

Բնապահպանները միջոցառում էին նախաձեռնել Ազգային ժողովի այգում․ զբոսնում են ԱԺ այգում, ինչպես նաև գործնագործ խաղում՝ հանուն Ամուլսարի պաշտպանության։ 

Նախաձեռնողները նշեցին, որ այդ կերպ իրենց  համերաշխությունն են հայտնում Ջերմուկի և հարակից համայնքների բնակիչների՝ ավելի քան երկու տարի տևող արդար և անկոտրում պայքարին։

Նրանք պահանջում են ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ՇՄԱԳ-ին 2016-ին տրված դրական եզրակացությունը և վերջնականապես չեղարկել Ամուլսարի շահագործումը։

«Սա սպորտ չէ, կոչերով հավաք են անում»,- նշեց ոստիկաններից մեկը և ժամանակ տվեց բնապահպաններին տարածքը լքելու համար։ Ակցիայի մասնակիցները չհեռացան ԱԺ տարածքից, և ոստիկանները բերման ենթարկեցին նրանց։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ