07 08 2020

Դադարեցրեք Հրայր Թովմասյանի անվան անհարկի շահարկումները.Միհրան Պողոսյանը՝ ՀՔԾ-ին.

Դադարեցրեք Հրայր Թովմասյանի անվան անհարկի շահարկումները.Միհրան Պողոսյանը՝ ՀՔԾ-ին.

Փաստաբան Միհրան Պողոսյանը, անդրադառնալով ՀՔԾ տարածած հաղորդագրությանը Հրայր Թովմասյանի նախկին վարորդին մեղադրանք առաջադրելու մասին, գրում է.

«Սպառելով Հրայր Թովմասյանի սանիկների՝ ՀՀ պարետի որոշմամբ սահմանված թույլատրելի սահմանը՝ Հատուկ քննչական ծառայությունը սանիկներից սահուն անցում կատարեց Հրայր Թովմասյանի նախկին վարորդներին։

Ամեն դեպքում Հատուկ քննչական ծառայությանը կոչ ենք անում փորձել վերադառնալ օրենքի դաշտ՝ դադարեցնելով Հրայր Թովմասյանի անվան անհարկի շահարկումները։

Հ․Գ․ Դրան զուգահեռ համբերություն ենք մաղթում Հրայր Թովմասյանի նախկին ատամնաբույժին և ներկա վարսավիրին հատուկ քննչական ծառայության հետ սպասվող հարաբերություններում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ