07 08 2020

Կա՛մ իրավական անգրագիտություն է տիրում, կա՛մ տեղի է ունենում քաղաքական էլեմենտներով գովազդի մերժում․ փաստաբան



Ցավով պետք է արձանագրեմ, որ մեկ տարի անց անգամ վարչական մարմինը չի նայել  վարչական վարույթի նյութերը, որպեսզի տեսնի և համոզվի, որ այնուամենայնիվ դիմումը եղել է պատշաճ ներկայացված և անգամ դատական նիստերի ընթաքում նրանք համպատրաստ ներկայացել էին և ըստ էության արձանագրում են, որ վարչական վարույթի նյութերը եղել են թերի, սակայն սա խոսում է այն մասին, որ ինչ-որ նախատրամադրվածություն կա այս գրքի նկատմամբ։ Այս մասին ՀՀ երկրորդ նախագահի «Կյանք և ազատություն» գրքի գովազդի թույլտվություն չտրամադրելու վերաբերյալ բողոքի քննությունից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

«Այստեղ ակնհայտ է, որ մենք գործ ունենք ոչ իրավաչափ վարչարարության հետ»,- ասաց փաստաբանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ