06 08 2020

Ակցայի մասնակցին վրաերթի ենթարկելու հարցով ծառայողական քննություն է նշանակվել

Ակցայի մասնակցին վրաերթի ենթարկելու հարցով ծառայողական քննություն է նշանակվել

Ծառայողական քննություն է նշանակվել Ամուլսարի ակցայի մասնակցին վրաերթի ենթարկելու վերաբերյալ։ Այս մասին լրագրողներին ասաց Վայոց Ձորի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանը։

Նախօրեին Ամուլսարում կրկին լարված իրավիճակ էր։ Ոստիկանները բերման էին ենթարկում ակցիայի մասնակիցներին։ Այդ լարված իրավիճակում, երբ ոստիկանները ոստիկանության բաժիններ էին տանում քաղաքացիներին, ոստիկաններից մեկը վրաերթի էր ենթարկել ակցիայի մասնակիցներից մեկին։ Նա ոտքի վնասվածք էր ստացել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ