Արթուր Վանեցյանը հրավիրվել էր ԱԱԾ բացատրություն տալու, այսինքն նախապատրաստվում են նյութեր, և որքան մեզ ներկայացվեց, նյութեր են նախապատրաստվում աշխատակիցներից մեկին աշխատանքի վերականգնելու հետ կապված: Այս մասին, այսօր՝ հուլիսի 31-ին, ԱԱԾ-ից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի փաստաբան Լուսինե Սահակյանը:
«Ես սա համարում եմ ծաղր օրենքի նկատմամբ, որովհետև գոյություն ունի օրենք, ըստ որի անձը 50 տարին լրանալուց հետո, որը ԱԱԾ ծառայողի համար սահմանային ժամկետն է, իրավունք ունի 5 տարով այդ ժամկետը երկարացնել, ինչն էլ արվել է: Այստեղ խոսքը մեկ տարվա մասին է, և անձը աշխատանքի վերականգնվել է օրենքի պահպանմամբ: Այստեղ խնդիրն այն չէ՝ օրենքը խախտվել է, թե չի խախտվել, կամ նրանք օրենքը կարդացել կամ չեն կարդացել: Հարցն այն է, որ քննարկվում է քրեական գործ հարուցելու հարցը, այսինքն նյութեր են նախապատրաստվում»,-ասաց Սահակյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը