30 07 2020

Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզումը դադարեցված է Ռուսաստանում

Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզումը դադարեցված է Ռուսաստանում

ԱԺ նախկին պատգամավոր, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբե Հայրապետյանի նկատմամբ հետախուզումը Ռուսաստանում դադարեցված է: Այս մասին հայտնել է Ռուբեն Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը:

Հայրապետյանը մեղադրվում է քաղաքացուն ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ազատությունից ապօրինի զրկելու, ինչպես նաև ինքնիրավչության համար։ Նույն արարքների համար մեղադրվում է նաև որդին՝ Ռաֆիկ Հայրապետյանը, ևս 4 հոգի։ Ռաֆիկ Հայրապետյանի և ևս երկուսի նկատմամբ իրավապահները հետախուզում են հայտարարել օրեր առաջ։ Դատարանը միևնույն ժամանակ մերժել է Ռաֆիկ Հայրապետյանին կալանավորելու միջնորդությունը։

Բացի մեղադրյալի կարգավիճակից, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը Ֆուտբոլի ֆեդերացիային առնչվող քրեական գործով ունի վկայի կարգավիճակ։ Նրա պաշտոնավարման տարիներին Ֆեդերացիայում չարաշահումների գործը հարուցվել էր 4 հոդվածներով՝ խոշոր չափերով յուրացման, նաև մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր կեղծելու, կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորություններ չարաշահելու, պաշտոնեական անփութության համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ