28 07 2020

Թարգմանչի և քննիչի միջև ջերմ հարաբերություններ էին․ Խաչատուրովը հրաժարվեց թարգմանչից



Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը:

Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ կառավարության որոշմամբ փոփոխություններ են տեղի ունեցել թարգմանիչների ներգրավվման գործընթացում, մասնավորապես, այսուհետ թարգմանիչը պետք է ներգրավվի դատական դեպարտամենտի միջոցով։ Թարգմանիչ Վարդուհի Շահինյանը տեղեկատվություն տրամադրեց իր որակավորման և մասնագիտական փորձի մասին։ Դատարանը պարզաբանեց թարգմանչի պարտականությունները։

Փաստաբան Միհրան Պողոսյանը հետաքրքրվեց, թե ինչպես է որոշվել, որ հենց ինքը պետք է լինի սույն գործով թարգմանությունություններ իրականացնողը, թարգմանչուհին պարզաբանեց, որ որևէ կոնկրետ որոշում չի եղել և ինքն է ներգրավել որպես թարգմանիչ, քանի որ ինքն էր ազատ։ Պողոսյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք կա համապատասխան լիազորագիր ընկերության կողմից, թարգմանիչը հայտնեց, որ ինքն է ընկերության տնօրենը և հիմնադիրը և ինքն է. սովորաբար, լիազորում և գործուղում թարգմանիչներին։ Ավելին, պարզվեց, որ նա թարգմանություններ է կատարել նաև սույն գործի մինչդատական վարույթում։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ