Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի նկատմամբ իրականացվում է ակնհայտ ապօրինի քրեական հետապնդում: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը:
«Ուղիղ 72 ժամ է՝ ինչ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի նկատմամբ իրականացվում է ակնհայտ ապօրինի քրեական հետապնդում: Ցավոք, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը շարունակում է այս ծաղրը իրավաբանության հանդեպ եւ նաեւ իր ջանքերով շարունակում է պահպանվել այս ծայրահեղ ապօրինի քրեական հետապնդումը։
Աննա Դանիբեկյանի աշխատակազմից այսօր եւս չհաջողվեց ստանալ Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը, իսկ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման առկայության մասին տիկին Դանիբեկյանն առնվազն իմ կողմից տեղեկացվել է», - նշել է փաստաբանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը