Անգամ այս 3 տարիների ընթացքում կազմաքանդվող բանակը կարող էր հաղթանակ տանել, իսկ վատագույն դեպքում պատերազմը կարող էինք կանգնեցնել Հայաստանի սահմաններից բավականաչափ հեռու, ոչ թե Սև լճի տարածքում։ Այս մասին Գորիսում «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը։
«Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը, որը խոսում է ինչ-որ կոնֆետների մասին, բայց մենք գիտենք նրա հակումը քաղցրավենիքի նկատմամբ՝ ելակներ, կոնֆետներ, և նա բանակի մասին խոսելիս ուրիշ ոչինչ չի կարողանում ասել»,- ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը