27 07 2020

Իրավական պետությունում չէր կարող Արթուրին մեղադրանք առաջադրվել, Ալենին՝ ոչ․ Մելիքյան

Իրավական պետությունում չէր կարող Արթուրին մեղադրանք առաջադրվել, Ալենին՝ ոչ․ Մելիքյան

Իրավական ուղի» ՀԿ հիմնադիր Ռուբեն Մելիքյանը գրում է․

«Ապրիլի 29-ին ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի և ընդդիմադիր գործիչ Արթուր Դանիելյանի միջև միջադեպի գրեթե բոլոր փաստերը հանրությանը քաջ հայտնի են։ Կողմերի ներկայացրած երկու «նարրատիվների» տարբերությունները աննշան են։ Փաստ է, որ առաջինը հարվածել է Ալենը, երկրորդը՝ Արթուրը։ Հետևաբար՝ չէր կարող Արթուրին մեղադրանք առաջադրվել, իսկ Ալենին՝ ոչ։

Չէր կարող՝ իրավական պետությունում։ Իսկ բռնատիրական պետությունում կարող է։

Այսօր Արթուրին մեղադրանք է առաջադրվել։ Սպասենք գլխավոր դատախազի միջնորդությանը Ազգային ժողով՝ Ալենի նկատմամբ քրեական հետապնդում սկսելը թույլատրելու հարցով։ Միջնորդություն, որը պետք է լիներ երեկ, մաքսիմում՝ այսօր։

ՀԳ. Արթուրին առաջադրված մեղադրանքը՝ խուլիգանությունը, անհիմն է։ Արդեն 10 տարուց ավել է՝ անձնական դրդապատճառով միջադեպերը չեն կարող խուլիգանություն որակվել»։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ