27 07 2020

Արթուր Դանիելյանի մեղադրանքը իրավաբանորեն սնանկ է․ Տիգրան Աթանեսյան

Արթուր Դանիելյանի մեղադրանքը իրավաբանորեն սնանկ է․ Տիգրան Աթանեսյան

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է․

«Մի քանի օր առաջ Արթուր Դանիելյանի և Ալեն Սիմոնյանի միջև տեղի ունեցած միջադեպի և տեղում դոփող քրեական գործի մասին իմ գրառմանը հետևեց ՀՔԾ կայքակնային արձագանքը, սակայն ճիշտ հակառակ՝ Արթուր Դանիելյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասով՝ խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով: Քննչական մարմինը ինձ և Արթուրին նախազգուշացրել է նախաքննության տվյալների հրապարակման անթույլատրելիության մասին, ու թեպետ դեպքի գրեթե բոլոր հանգամանքները հանրությանը վաղուց հայտնի են, այդուհանդերձ հիմա զերծ կմնամ մանրամասները հայտնելուց ու մեկնաբանելուց: Այս մեղադրանքը իրավաբանորեն սնանկ է, քանի որ Արթուր Դանիելյանը ինչ ասել է, չի ասել հենց այնպես, անպատճառ, այլ կրկնել է դեպքի նախորդ օրը ՀՀ ԱԺ-ում Էդմոն Մարուքյանի հնչեցրած բառերը: ՀՔԾ այս տրամաբանությամբ, խուլիգանության համար մեղադրանք պետք է առաջադրվի նաև Է.Մարուքյանին, ճիշտ է նույն հոդվածի 1-ին մասով, քանի որ նա բռնություն, ոնց որ թե, չի կիրառել: Էլ չեմ խոսում այն բացահայտ հանգամանքի մասին, որ առաջին հարվածը Արթուրինը չի եղել:

Եթե մոտակա օրերին ՀՀ գլխավոր դատախազը չդիմեց Ազգային ժողովին Ա.Սիմոնյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագրով, ապա պետք է եզրահանգել, որ Հայաստանի <ոչ թավշյա> քաղաքացիներին հանցավոր ոտնձգությունների դեպքում չի մնում այլ ելք, քան դիմել համափաչ և իրավաչափ ինքնապաշտպանության:

Հ.Գ. Նախաքննության ավարտից հետո խոստանում եմ հանրային դարձնել նաև դեպքի բավականին ուշագրավ տեսանյութը)))»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ