«Իրավական ուղի» ՀԿ հիմնադիր Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է ԿԳՄՍ նախարարության դիմաց ցուցարարներին բերման ենթարկելուն և խաղաղ հավաքների տոտալ արգելքին: Նա նշեց, որ ԿԳՄՍ նախարարության դիմաց բողոքի ակցիայի մասնակիցներից երկու անձ է ձերբակալվել: Ըստ նրա՝ ձերբակալվածները չափահասներ են:
«Իմ տեղեկություններով՝ ձերբակալվածներն անչափահասներ չեն, մեկը ծնող է, մյուսը՝ չգիտեմ: Սա հերթական խայտառակ դրսևորումն է այն կապակցությամբ, որ մեր երկրում տոտալ արգելված են խաղաղ հավաքները: Մեր իշխանություններն արդեն բացահայտ, մեծ բավականություն ստանալով հավաքների արգելքից, ըստ էության, ինչ ցանկանում, այն էլ անում են: Առանց հավաքների ազատության չկա ժողովրդավարություն: Արդեն 134-րդ օրն է այսօր, որ մեր երկրում խաղաղ հավաքներն արգելված են: Այս հարցը պետք է շատ արագ լուծվի: Այժմ գնում եմ ոստիկանություն, այնտեղ էին շարժվում նաև դիմորդները: Կփորձեմ հնարավորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում նաև իրավաբանական օգնություն ցուցաբերել: Այս հարցը պետք է օր առաջ լուծվի»,- ասաց նա:
Նա նշեց, թե ամբողջ աշխարհում հայ համայքների ներկայացուցիչներն ինչ ակցիաներ են կազմակերպում. «Խաղաղ հավաքների ազատությունը պետք է օր առաջ վերադարձվի քաղաքացիներին: ՀՀ քաղաքացիները պետք է օգտվեն խաղաղ հավաքների ազատությունից: Կառավարությունը չէ, որ շնորհել է խաղաղ հավաքների ազատությունը քաղաքացիներին»,- ասաց նա:
Հիշեցնենք, էր ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում ԲՈւՀ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները:
Մանրամասները՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը