24 07 2020

Մոսկվայում հայ-ադրբեջանական ծեծկռտուքից հետո 25 անձ է ձերբակալվել

Մոսկվայում հայ-ադրբեջանական ծեծկռտուքից հետո 25 անձ է ձերբակալվել

Մոսկվայի ոստիկանությունը Մերինոյում ադրբեջանցիների և հայերի միջև զանգվածային ծեծկռտուքից հետո ձերբակալել է ավելի քան 25 մարդու։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» -ը ՝ վկայակոչելով մայրաքաղաքի ՆԳՆ մամուլի ծառայությանը: Հարուցվել են քրեական գերծեր՝ խուլիգանության (Քրեական օրենսգրքի 213-րդ հոդված) և կողոպուտի (Քրեական օրենսգրքի 162-րդ հոդված) հոդվածներով։

Մոսկվայի ոստիկանությունը բերման է ենթարկել այդ թվում հայ վարորդի եւ նրա BMW-ի վրա հարձակում գործած անձանց։ «Մոսկվայում բերման են ենթարկել հայկական համարանիշերով BMW-ի եւ դրա վարորդի վրա հարձակում գործած յոթ անձանց։ Երեկ Լյուբլինում այդ նույն անձինք ծեծի են ենթարկել 34-ամյա Գարիկ Գրիգորյանին։ Երիտասարդ տղամարդը պարզապես նստած էր մեքենայի մեջ, նրան մոտեցել էր բազմությունն ու հարձակվել։ Իրավախախտներին սպառնում է մինչեւ յոթ տարի ազատազրկում կամ վտարում։ Մոսկվայի ոստիկանությունը մտադիր է կոշտ գործողություններով կասեցնել ցանկացած հնարավոր բախումներն ու մեղավորներին ենթարկել պատասխանատվության՝ ներառյալ մինչեւ հինգ տարի ժամկետով ՌԴ մուտքի արգելքը»,-ասվում է հայտարարության մեջ, որը տարածել է Mash Telegram-ալիքը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ