21 07 2020

Պետությունը մարդուն զրկում է շնչելու իրավունքից. փաստաբանները հանրագիր են ներկայացրել

Պետությունը մարդուն զրկում է շնչելու իրավունքից. փաստաբանները հանրագիր են ներկայացրել

Մի խումբ փաստաբանների  կողմից ՀՀ կառավարությանը հանրագիր է ներկայացվել։ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը մանրամասնում է՝ փաստաբաններն առաջարկել են.

«- Պարետի կողմից հանրային բաց տարածքներում միայնակ մարդու կողմից դիմակ կրելու, ինչպես նաև տրանսպորտային միջոցում ընտանիքի անդամների կողմից դիմակ կրելու սահմանափակումները վերացնել:

Մեջբերում տեքստից՝

Տվյալ դեպքում, մարդու շնչելու իրավունքը սահմանափակվել է, որպեսզի դրանով մարդը չվարակի այլ մարդու, կամ չվարակվի այլ մարդուց:

Այս միջամտության տրամաբանությունը չի երևում, երբ պարետը դիմակ կրելու պահանջ է դնում բացօթյա տարածքում միայնակ զբոսնող մարդու առջև: Ստացվում է, որ մարդը չի կարող վարակել մեկ այլ մարդու կամ վարակվել նրանից, սակայն պարտավոր է դիմակով շնչել:

Տրանսպորտային միջոցում գտնվող ընտանիքի անդամներին դիմակ կրելը պարտադրելը նույնպես չի դիմանում քննադատության, քանի որ ընտանիքի անդամներն իրենց բնակարանում կարող են առանց դիմակ միմյանց հետ շփվել:

Միայն այն ենթադրյալ փաստարկը, որ այդ կերպ պետությունը կարող է առավել արդյունավետ վերահսկել ընտանիքի անդամներ չհանդիսացող անձանց տեղափոխությունը տրանսպորտային միջոցով, չի դիմանում քննադատությանը: Ստացվում է, որ պետությունն իր վերահսկողություն կատարելը հեշտացնելու համար մարդուն զրկում է շնչելու իրավունքից, ինչն ուղղակիորեն չի համապատասխանում միջամտության թեստին:

Ամբողջական տեքստը կցվում է»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ