«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Բարձրագույն դատական խորհրդի այսօրվա որոշմանը՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը մերժելու մասին։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Բարձրագույն դատական խորհուրդն այսօր բարձրության վրա է։
Շաբաթներ առաջ տեղի ունեցած հրապարակային դատալսումներից հետո ԲԴԽ-ն հենց նոր մերժեց դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու՝ արդարադատության նախարարի միջնորդությունը։
Կարող ենք փաստել, որ ԲԴԽ անդամների՝ որոշումն ընդունած կազմն այսօր դրսևորեց հավատարմություն իրավունքի գերակայության հիմնարար, պետականակերտ գաղափարին։
ՀԳ. Հատուկ շնորհավորում եմ ԲԴԽ առջև դատավոր Ազարյանի ներկայացուցիչ փաստաբան Տիգրան Աթանեսյանին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը